ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը
07.05.2017 | 17:20

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունները: Նա ասել է, որ Ադրբեջանն է տապալել ՄԱԿ անվտանգության խորհրդի՝ 1993 -ին ընդունած բանաձևերի կատարումը։

«Ցանկացած հակամարտության կարգավորում, իսկապես, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և առաջին հերթին ՄԱԿ կանոնադրության վրա: ԱԳ փոխնախարարին անհրաժեշտ է հիշեցնել, որ, համաձայն ՄԱԿ կանոնադրության, պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ինչ վերաբերում է ՄԱԿ անվտանգության խորհրդի՝ 1993-ին ընդունած բանաձևերին, հենց Ադրբեջանն է տապալել այդ բանաձևերի կատարումը, բանաձևեր, որոնց հիմնական պահանջը ռազմական գործողությունների դադարեցնումն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքների, Ադրբեջանի՝ ԼՂՀ վերահսկողության ներքո հայտնված տարածքների առկայությունն Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և հենց Ադրբեջանի կողմից ՄԱԿ անվտանգության խորհրդի 1993-ի բանաձևերի չկատարման հետևանքներից մեկն է»՝ ասել է Շավարշ Քոչարյանը։

Նա նշել է, թե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ